Նշված գինը ներառում է նաև հետագա անժամկետ տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն։
Հերթական խումբը կմեկնարկի հուլիսի 8-ից։ Դասերը տեղի կունենան երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ 18։30-21։00։
Օնլայն
Դասերն անց են կացվելու Zoom-ով։ Տեսանյութերը 2 ամիս հասանելի կլինեն մասնակիցներին։
Ում համար է դասընթացը
Միջին փորձառության մասնագետներ
Դասընթացը նախատեսված է որոշակի փորձ ունեցող մասնագետների համար։ Միջին փորձառության մասնագետները կկարողանան մեծ քայլ կատարել դեպի ավելի պրոֆեսիոնալ մակարդակ։
Բիզնես, մարքեթինգային թիմեր
Դասընթացը հարմար է նաև այն բիզնեսներին, մարքեթինգային թիմերին, որոնք կարիք ունեն խորացնել իրենց մարքեթինգի պատասխանատուների գովազդային հմտությունները։
Փորձառու մասնագետներ
Դասընթացը ներառում է գովազդների կառավարման գործիքակազմի խորացված ուսումնասիրություն, հետևաբար հարմար է նաև փորձառու մասնագետների համար, ովքեր ցանկանում են վերապատրաստվել և թարմացնել գիտելիքները։
Ինչ կկարողանաք դասընթացի ավարտին
Մշակել գովազդների կառավարման արդյունավետ պլան
Ճիշտ կողմնորոշվել գովազդի տեսակներն ընտրելիս
Լիարժեք օգտագործել թիրախավորման ամբողջ գործիքակազմը
Խթանել վաճառքներն ու պոտենցիալ հաճախորդների կոնտակտային տվյալների հավաքագրումը
Իրականացնել առաջխաղացման արշավներ Facebook-ում, Instagram-ում, LinkedIn-ում և Twitter-ում
Դասընթացի ծրագիրը
Դասընթացը ներառում է մոտ 25% տեսական և 75% պրակտիկ դասաժամեր։ Ընդհանուր տևողությունը՝ 15 ժամ (6 դաս)։
Facebook-ի newsfeed-ի ձևավորումն ու էվոլյուցիան
Ինչպես է աշխատում Facebook-ի ալգորիթմը
Որ ազդակներն ունեն առավել մեծ ազդեցություն օրգանիկ դիտելիության վրա
Ինչպես է աշխատում գովազդը Facebook-ում
Ինչու են որոշ գովազդներ ավելի լավ աշխատում, քան մյուսները
Գովազդի արդյունավետության 3 գնահատականները
Թիրախային սառը լսարաններ
Անհատական լսարաններ
Նմանակ լսարաններ
Գովազդների աճուրդին մասնակցության ստրատեգիաները
Ինչ է Meta Business Suite-ը
Business Suite-ի հիմնական գործիքները
Ինչ է Business Manager-ը
Business Manager-ի կարգավորումները
Բիզնեսի կառավարումը Facebook-ում․ ինչպես ճիշտ կառուցել հարաբերությունները
Գովազդի տեղադրման գործընթացը սկզբից մինչև վերջ
Գովազդի նպատակի ճիշտ ընտրություն
Գովազդի ֆորմատի ճիշտ ընտրություն
Բյուջեի կառավարում
Թիրախային սառը լսարանի ձևավորում (ըստ հետաքրքրությունների, ժողովրդագրական նկարագրի և վարքագծի)
Գովազդի օպտիմիզացիայի ընտրություն
Գովազդի վիզուալ և տեքստային մասի ստեղծում
Գովազդային արշավներ՝ բրենդի ճանաչելիության աճի համար
Գովազդային արշավներ՝ նամակագրությունները խթանելու համար
Տեսանյութի դիտելիության խթանում
Lead Form-երի ստեղծում և առաջխաղացում (պոտենցիալ հաճախորդների կոնտակտային տվյալների հավաքագրում)
Կայքի այցելությունների խթանում
Meta Pixel. ինչ է այն և ինչպես է աշխատում
Pixel-ի ստեղծում և տեղադրում
Թիրախային տաք լսարանների ստեղծում (թիրախավորում ըստ կոնտակտների բազայի, կայքի այցելությունների, տեսանյութի դիտումների և այլն)
Նմանակ (Lookalike) լսարանների ստեղծումն ու կիրառությունը
Օնլայն վաճառքների խթանում գովազդի միջոցով
App-ի առաջխաղացում
Գովազդ Instagram-ում
Ինչպես է աշխատում LinkedIn-ի ալգորիթմը
Բիզնեսի ներկայացվածությունը LinkedIn-ում
Գովազդ LinkedIn-ում
Դասընթացավարը
Տիգրան Մատինյան
Call to Action թվային մարքեթինգային ընկերության հիմնադիր և ղեկավար
Դասապրոցեսը
1
Zoom-ով Live դասի անցկացում՝ ըստ նախատեսված ծրագրի
2
Հարց ու պատասխան
3
Դասի տեսագրությանը ժամանակավոր հասանելիություն
4
Ներգրավվածություն Telegram-ի փակ խմբում, որտեղ կտրամադրվի անժամկետ խորհրդատվական աջակցություն
Մասնակիցների կարծիքներից
Ոլորտում կատարվող փոփոխությունները ֆիքսելու համար միշտ պետք է զգոն ու ուշադիր լինել, իսկ լավ մասնագետ լինելու համար՝ պարբերաբար վերապատրաստվել։
Տիգրան Մատինյանին ճանաչում էի օնլայն հարթակից։ Աշխատանքի ընթացքում առաջացած նեղ մասնագիտական հարցերը հաճախ էի քննարկում իր հետ ու միշտ ստանում մանրամասն պատասխաններ։
Իր կողմից կազմակերպվող դասընթացի մասին իմանալով՝ հասկացա, որ այն բաց թողնել ուղղակի չի կարելի։ Առանց ջուր ծեծելու, բազմաբովանդակ, խորը դասընթաց։ Շնորհակալ եմ գիտելիքների, մեր անվերջանալի հարցերին սիրով ու համբերատար պատասխանելու համար։
Սիրանուշ Հակոբյան
«Մաքուր Տուն» տնտեսական խանութների ցանց Մարքեթինգի բաժնի ղեկավար
Մեր Digital Marketing Manager Սոնային գրանցել էինք CTA-ի՝ գովազդների կառավարման դասընթացին:
Դասընթացի արդյունքում Սոնան սովորել է գործիքներ, որոնք բարձրացնում են գովազդների արդյունավետությունը։ Դասընթացից հետո գովազդների արդյունավետությունն ակնհայտորեն բարձրացել է՝ հատկապես Ինստագրամի գովազդների դեպքում:
Շնորհակալ եմ Տիգրանին պրոֆեսիոնալ և բարեհամբույր մոտեցման համար։ Տիգրանի հետ աշխատելն անձամբ ինձ համար միշտ կամֆորտ է ու հաճելի: Իմ ու Սոնայի անունից խորհուրդ եմ տալիս անպայման դիմել CTA-ի այս դասընթացին։
Մարիամ Չաքարյան
Dalma Garden Mall
Արտաքին և ներքին կապերի գծով փոխտնօրեն
Չնայած ոլորտում ունեցածս գիտելիքներին՝ մասնակցել եմ Տիգրան Մատինյանի` «Սոց․ մեդիա գովազդների արդյունավետ կառավարում» դասընթացին և հայտնաբերել, թե որքան կարեւոր դետալներ ու մասնագիտական նրբություններ կային, որոնց չէի տիրապետում։
Բովանդակալից, ինֆորմատիվ ու նաև շատ հետաքրքիր կազմակերպված դասընթաց էր, որի համար անչափ շնորհակալ եմ։ Սպասում եմ՝ այլ դասընթաց առաջարկվի, որ անպայման մասնակցեմ։
Անի Սարգսյան
Sannié Studios ընկերության հիմնադիր, մարքեթինգի մասնագետ
«Սոց․ մեդիա գովազդների արդյունավետ կառավարում» դասընթացը շատ հագեցած էր։ Մենք ստացել ենք ժամանակակից և ինֆորմատիվ լուծումներ․ ամբողջ տեղեկատվությունը եղել է մատչելի ներկայացված։
Ցանկացած հարց, որ առաջացել է ինձ մոտ թե՛ դասընթացի ժամանակ, թե՛ դրանից հետո, տվել է սպառիչ պատասխան:
Ես մասնակցել եմ դասընթացի առերես տարբերակին։ Դասերը շատ հագեցած էին, և ամբողջ ինֆորմացիան մտապահելը երբեմն դժվար էր լինում։ Հրաշալի է, որ օնլայն ֆորմատով դասընթացի ամբողջ ընթացքը տեսանկարահանվելու է, որպեսզի հետագայում հնարավոր լինի վերանայել և ավելի լավ յուրացնել։
Վիկտորյա Աշուղյան
RED Invest Group Սոց․ մեդիա մարքեթինգի պատասխանատու
Գրանցվե՛ք և դարձե՛ք ավելի լավ մասնագետ
Մենք կապ կհաստատենք ձեզ հետ՝ գրանցումը հաստատելու և վճարման կարգը ներկայացնելու համար։